Բաժիններ՝

Եղեգիս գյուղի ինքնաշեն կամրջի սկզբնամասում «UAZ»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել

Դեկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղեգիս գյուղի «Ոսկե աղբյուր» կոչվող տարածքում տեղի է ունեցել ՃՏՊ․ ավտոմեքենան կողաշրջվել է, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, հաղորդում է Shamshyan.com-ը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ գյուղի ինքնաշեն կամրջի սկզբնամասում «UAZ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Հ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել դաշտամիջյան հատվածում․ տուժածներ չկան։

Փրկարարները փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը, ուղղել ավտոմեքենան և դուրս բերել երթևեկելի հատված։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության, պարեկային ծառայության Վայոց Ձորի վաշտի պարեկները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031