Բաժիններ՝

Գյումրիի փողոցները կարծես ռմբակոծված լինեն (տեսանյութ)

Գարնան գալուն պես, երբ ձյունից արագ հալվեց փողոցների ասֆալտը, հիմնական մտահոգության և խոսակցության առարկան Գյումրիում դարձել է ավերված փողոցների թեման: Իսկ տնակային ավաններ տանող փողոցներն առհասարակ անցանելի չեն:Նշենք, որ Գյումրիի փողոցները նույնիսկ հետերկրաշարժյան տարիներին նման անմխիթար վիճակում չէին:

Այսօր տնակային ավաններում անօթևան ընտանիքներին վառելափայտի բաժանման մեր շրջայցը մի իսկական փորձության վերածվեց ճանապարհների անանցանելիության պատճառով, ուստի որոշեցինք մի առանձին տեսանյութով անդրադառնալ Գյումրու քարուքանդ վիճակում գտնվող տասնյակ փողոցներից գոնե երկուսի վիճակին:
Ներկայացնելով այս տեսանյութը, «Շիրակ կենտրոնն» ակնկալում է, որ հետևություններ կանեն նաև Գյումրին Հայաստանի հպարտություններից մեկը և ԱՊՀ մշակութային մայրաքաղաք համարող հանրապետական իշխանությունները, որոնք Գյումրիում միայն մեկ կիսակարկատած փողոց գիտեն և դրանով են երթևեկում քաղաքապետարան ու մարզպետարան այցելելիս:

shirakcentre.org

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս