Հայտնաբերվել է 34-ամյա Գրիգոր Վ.-ն
ՆԳՆ ոստիկանության Արարատի բաժնի քրեական հետախույզները, օպերատիվ տվյալներն իրացնելով, դեկտեմբերի 6-ին Երևան քաղաքի Շահումյան փողոցի 1-ին նրբանցքում հայտնաբերել և Արարատի բաժին են տեղափոխել 34-ամյա Գրիգոր Վ.-ին, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի (Խարդախությունը) 3-րդ մասի մեղադրանքով:
Նա ներկայացվել է նախաքննական մարմին: