Ուկրաինայում պատերազմը ձեռնտու է Թուրքիային. եվրոպացի գիտաշխատող

Ստոկհոլմի «Խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտի» ավագ գիտաշխատող Նան Թիան վերլուծական հոդված է հրապարակել Ուկրաինայում ընթացող պատերազմի վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Հոդվածի համաձայն՝ ուկրաինական պատերազմի հետևանքով, նոր գրավիչ շուկա է ստեղծվել զենք արտադրող երկրների համար։ Այդ համատեքստում մատնանշվել է Թուրքիան։

Հեղինակի կարծիքով՝ Ուկրաինայում պատերազմը ձեռնտու է Թուրքիային։

«Թուրքիայի ռազմարդյունաբերությունը իրավամբ «հաղթողներից մեկն է Ուկրաինայի պատերազմում»։

Նաև շեշտվում է. որ թուրքական ընկերություններն այժմ առանցքային դեր են խաղում տարածաշրջանային պատերազմներում։ Զենքի վաճառքից Թուրքիայի եկամուտներն աճել են 22 տոկոսով՝ հասնելով 5.5 միլիարդ դոլարի։

Ըստ հրապարակման՝ ԱԹՍ-ների սարքերի արդյունաբերությունը Թուրքիայում վերելք է ապրում, հատկապես այն ժամանակ, երբ շատ երկրներ այլևս չեն կարող իրենց թույլ տալ նման բարձր տեխնոլոգիական ռազմական տեխնիկա»:

Ամերիկյան CNBC-ի փոխանցմամբ՝ պնդում են, որ Թուրքիայի եկամուտը արտասահման զենքի արտահանումից 2020 և 2021 թվականների համեմատ արդեն աճել է 42 տոկոսով։

Անդրադառնալով «Bayraktar TB 2» հարվածային ԱԹՍ-ներին՝ հոդվածի հեղինակը նշում է, որ դրանց վաճառքն Ուկրաինային մեծ խնդիրներ էին առաջացրել ռուս-թուրքական հարաբերություններում։

Տեսանյութեր

Լրահոս