Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Նանե Ասատրյանը վերականգնվել է Վայոց ձորի փոխմարզպետի պաշտոնում․ հիմք է ընդունվել դատարանի վճիռը
Նիկոլ Փաշինյանի դեկտեմբերի 26-ի որոշմամբ՝ Նանե Ասատրյանը դեկտեմբերի 6-ից վերականգնվել է Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետի տեղակալի պաշտոնում։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ էլեկտրոնային կառավարման կայքից։
«Հիմք ընդունելով Վերաքննիչ վարչական դատարանի թիվ ՎԴ/9814/05/21 վարչական գործով վճիռը և ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով`
Նանե Ասատրյանին 2023 թվականի դեկտեմբերի 6-ից վերականգնել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետի տեղակալի պաշտոնում:
Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետին՝ հրապարակումից հետո անհապաղ սույն որոշման մասին պատշաճ կարգով իրազեկել Նանե Ասատրյանին»,- ասվում է որոշման մեջ: