Բաժիններ՝

Հանրապետության մի շարք քաղաքներում անձրև է տեղում, Սպիտակի և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է

Աշոցքի, Արթիկի, Անիի, Թալինի, Արագածի, Ապարանի տարածաշրջաններում դեկտեմբերի 6-ին ժամը 17։00-ի դրությամբ անձրև է տեղում։

Ինչպես  տեղեկանում ենք Ճանապարհային դեպարտամենտի տարածած հաղորդագրությունից, Սպիտակի և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս