Գլխավոր դատախազությունը պահանջում է նախկին պատգամավոր Ալեքսան Պետրոսյանից բռնագանձել մի շարք արտադրամասեր և ավելի քան 1 մլրդ դրամ
Գլխավոր դատախազությունը պահանջում է նախկին պատգամավոր Ալեքսան Պետրոսյանից և նրան փոխկապակցված անձանցից բռնագանձել մի շարք արտադրամասեր և ավելի քան 1 միլիարդ դրամ։ Այս մասին տեղեկացրին Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։
«Գլխավոր դատախազությունը, հօգուտ Հայաստանի Հանրապետության, պահանջում է նախկին պատգամավոր Ալեքսան Պետրոսյանից և նրան փոխկապակցված անձանցից բռնագանձել՝ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Սայաթ-Նովա փողոցի արտադրամասը.
Արմավիրի մարզի Արտամետ գյուղում գտնվող 2 հողակտորները.
Արմավիրի մարզի Տալվորիկ գյուղում գտնվող 4 հողակտորները.
Արմավիրի մարզի Լենուղի գյուղում գտնվող 2 հողակտորները.
«ՄԱՊ» ՓԲ ընկերության բաժնետոմսերի 60,9 տոկոսը կամ 19.914 հատ բաժնետոմսեր.
61 մլն դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել.
1 մլրդ 298 մլն 273 հազար դրամ՝ որպես ապօրինի ծագում ունեցող գույքի օգտագործումից ստացված եկամտի մնացորդ»- նշեցին Գլխավոր դատախազությունից