Բաժիններ՝

Մարվել է «Դիլիջան ազգային պարկ»-ում բռնկված հրդեհը

«Դիլիջան ազգային պարկ»-ի 3-րդ պահաբաժնում հրդեհաշիջման աշխատանքները վերսկսելու նպատակով դեկտեմբերի 2-ին ժամը 06:00-ին դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Ինչպես տեղեկացրին ՆԳՆ փրկարար ծառայությունից, հրդեհը մարվել է ժամը 11։05-ին։ 3 հա անտառամիջյան հատվածում այրվել են 2 ծառ, 4 ծառ՝ մասամբ և թափուկներ։

Դեկտեմբերի 1-ին, ժամը 18:47-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Խաչարձան գյուղի մոտակայքում գտնվող անտառում հրդեհ է բռնկվել:

Պարզվել էր, որ հրդեհը բռնկվել էր «Դիլիջան ազգային պարկ»-ի 3-րդ պահաբաժնում:

Հրդեհը մեկուսացվել էր ժամը 21:30-ին. մոտ 2 հա տարածքում այրվել են անտառամիջյան խաշամ և փայտի թափուկներ։

Մթության պատճառով աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել էին։ «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից սահմանվել էր հերթապահություն:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 6 փրկարար, «Դիլիջան ազգային պարկ»-ի 8 աշխատակից և Խաչարձան գյուղի 15 բնակիչ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս