Չենք հրավիրել Տորեսին, քանի որ նա ոչ կայուն խաղ է ցուցադրում. Դել Բոսկե
Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն խոսել է աշխարհի առաջնության ընտրական փուլի Ֆինլանդիայի և Ֆրանսիայի հավաքականների հետ հանդիպումներին «Չելսիի» հարձակվող Ֆերնանդո Տորեսին հավաքական չհրավիրելու պատճառների մասին։
«Մինչև վերջին շրջանը Տորեսը պարբերաբար հրավիրվում էր հավաքական։ Սակայն այս պահին մեզ չի թվում, որ նա 100%-ով պատրաստ է։ Ուստի որոշել ենք նրան չվերցնել։
Մեզ շատ է անհանգստացնում ֆուտբոլիստների՝ հատկապես հարձակվողների ոչ կայուն խաղը։ Ֆերնանդոյի անկայունությունն է, որ պատճառ է հանդիսանում նրան լիարժեք չվստահելու համար։
Կարծում եմ, որ 2 կենտրոնական հարձակվող ունենալը մեզ կբավարարի», – Դել Բոսկեի խոսքերն է մեջբերում Sports Illustrated-ը։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը