Բաժիններ՝

Ռումինիայի նախագահը հաստատել է Nabucco կոնսորցիումի հետ կնքված համաձայնագիրը

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռումինիայի նախագահ Տրոյան Բեսեսկուն հաստատել է Ռումինիայի, Nabucco Gas Pipeline International GmbH-ի և Nabucco կոնսորցիումում ներկայացված ռումինական ընկերությունների միջև կնքված համաձայնագիրը: Այս մասին նշված է Nabucco կոնսորցիումի տարածած հայտարարությունում:

Nabucco Gas Pipeline International GmbH-ի տնօրեն Ռեյնհարդ Միտչեկը հայտարարել է, որ կոնսորցիումը ողջունում է Nabucco խողովակաշարին Ռումինիայի վերստին աջակցելը. «Դա ևս կարևոր քայլ էր դեպի առաջ, որն արտացոլում է Nabucco գազատարի զարգացման ընթացքը, որը կապահովի Եվրոպային էներգակիրների մատակարարման դիվերսիֆիկացումն ու անվտանգությունը»:

Նախատեսվում է, որ Nabucco-West գազատարի երկարությունը կազմելու է 1300 կիլոմետր, որից 412 կիլոմետրը բաժին է ընկնելու Բուլղարիային, 469 կիլոմետրը՝ Ռումինիային, 384 կիլոմետրը՝ Հունգարիային և 47 կիլոմետրը՝ Ավստրիային: Գազատարը թուրք-բուլղարական սահմանից ձգվելու է դեպի ավստրիական Բաումգարտեն:

Ներկայիս դրությամբ այս գազատարի նախագծի բաժնետերեն են ավստրիական OMV-ն, հունգարական FGSZ-ն, բուլղարական Bulgargaz-ը, ռումինական Transgaz-ը, թուրքական Botaş-ը և գերմանական RWE-ն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս