Բաժիններ՝

«Բասիջը» կապահովի Իրանի նախագահական ընտրությունների անվտանգ ընթացքը

Իրանական ISNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանը նախագահական ընտրությունների անվտանգության ապահովման համար օգտագործելու է «Բասիջ» կամավորական (աշխարհազորայիններ) և ոստիկանության ջոկատներ:

Թեհրանի նահանգապետ Իսա Ֆարհադին հայտարարել է, որ կա որոշակի «անորոշություն»՝ կապված առաջիկա ընտրությունների հետ՝ ընդգծելով, որ իրենք ձեռնարկում են միջոցներ՝ ապահովելու համար այդ ընտրությունների անցկացման լավագույն մակարդակ.

«Իրանում կայանալիք նախագահական ընտրությունների անվտանգությունն ապահովելու են «Բասիջի» 99 գումարտակ ու ոստիկանության 15.000 աշխատակից»:

Իրանում նախագահական ընտրությունները կայանալու են այս տարվա հունիսի 14-ին: Իրանի Սահմանադրության համաձայն, գործող նախագահ Մահմուդ Ահմադինեժադը, ով արդեն իսկ երկու անգամ ընտրվել է Իրանի նախագահի պաշտոնում, չի կարող երրորդ անգամ անընդմեջ առաջադրել սեփական թեկնածությունը:

Իրանում վերջին անգամ նախագահական ընտրություններն անցկացվել են 2009 թվականին: Այն ժամանակ ընտրությունների արդյունքները հանգեցրել էին բողոքի զանգվածային ակցիաների սկսման և ձեբակալվել էր մեծ թվով մարդ:

«Բասիջը» ստեղծվել է 1979 թվականին՝ Իսլամական հեղափոխության առաջնորդ, այաթոլահ Խոմեյնիի հրամանով: «Բասիջը» ենթարկվում է Իսլամական հեղափոխության պահակազորին: Նշվում է, որ իրանցի պետծառայողների մոտ կեսը հանդիսանում է «Բասիջի» անդամ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս