Դոլարը շունչ է քաշում
Երեկվա շեշտակի թանկացումից հետո դոլարի փոխարժեքը այսօր թեթևակի նվազել է։ «ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ մարտի 14-ին, ամերիկյան արժույթի միջին փոխարժեքը կազմել է 414.72 դրամ, ինչը երեկվա ցուցանիշից ցածր է 0.07%-ով կամ 0.28 դրամով։
Բորսայում ընդհանուր առմամբ վաճառվել է 6 միլիոն 630 հազար դոլար։
Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարն արդեն գնվում է միջինը 413 դրամով, վաճառվում՝ 416 դրամով։