Թուրքերը զանգվածաբար լքում են Գերմանիան

Թուրքական Hürriyet Daily News թերթի փոխանցմամբ՝ Գերմանիայում մշտական բնակություն հաստատած Թուրքիայի հազարավոր քաղաքացիներ վերադառնում են հայրենիք: Այս մասին է վկայում Թուրք-եվրոպական կրթության ու գիտական հետազոտությունների հիմնադրամի հետազոտությունը:

Դրա համաձայն, 2007-2012 թվականներին Գերմանիայից վերադարձել և Թուրքիայում իրենց նախկին բնակատեղիներում է հաստատվել Թուրքիայի մոտ 193.000 քաղաքացի: Հիմնադրամի նախագահ Ֆարուկ Շենը հայտարարել է, որ թուրք երիտասարդ ներգաղթյալները գնալով ավելի շատ են նախընտրում վերադառնալ հայրենիք, քանի որ գերմանական հասարակությունում բախվում են կրոնական ու ազգային խտրականության, գործազրկության բարձր մակարդակի:

Շենը Թուրքիայի քաղաքացիների կողմից Գերմանիան լքելը պայմանավորում է նաև նրանով, որ Թուրքիայում ստեղծվել են տնտեսական ավելի լավ հնարավորություններ. «Վերջին տարիներին զգալիորեն աճել է հայրենիք վերադարձող թուրքերի քանակը: Անգամ այն ներգաղթյալները, որոնք ստացել են գերմանական կրթություն և անշարժ գույք ունեն Գերմանիայում, նախընտրում են բնակվել Թուրքիայում»:

Ներկա դրությամբ Գերմանիայում բնակվում է 2.950.000 թուրք, որոնցից միայն 1.020.000-ն ունի Գերմանիայի քաղաքացիություն: Մնացյալը Գերմանիայում բնակվում է օտարազգու կարգավիճակում:

Տեսանյութեր

Լրահոս