Բաժիններ՝

Գերմանիայում կանանց կարող են թույլատրել ծննդաբերել կեղծ անվան տակ

Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Գերմանիայի կառավարությունը պատրաստել է մի օրինագիծ, որը սեփական երեխայից հրաժարվել և միևնույն ժամանակ գաղտնի մնալ ցանկացող կանանց հնարավորություն կտա ծննդատներում գրանցվել օտար անուններով:

Երեխանների ծննդյան վկայությունները նույնպես կլինեն կեղծ, նրանք կհանձնվեն խնամակալության՝ հետագայում որդեգրվելու համար: 16 տարին բոլորելուց հետո նրանք կարող իմանալ իրենց կենսաբանական մայրերի անունները: Եթե նախագիծը հավանության արժանանա խորհրդարանի կողմից, ապա օրենքն ուժի մեջ կմտնի 2014 թվականի մայիսին:

Գերմանիայի կառավարությունը դրանով իսկ հուսով է կրճատել վտանգավոր ծնունդների քանակը, որոնք չեն իրականացվում բուժհիմնարկներում: Մայրերը հաճախ նման քայլի են դիմում, քանի որ ցանկանում են պահպանել անանունությունը և լքել երեխային:
1999-2010 թվականներին Գերմանիայում լքվել է մոտ 1000 երեխա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031