Ռուս լրագրողները ցուցադրել են սիրիացի զինյալներից մաքրված Դարայան (տեսանյութ)
Ռուսական Rosbalt լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ռուս լրագրողները տեսանյութով ցուցադրել են սիրիացի զինյալներից մաքրված Դամասկոսի արվարձան Դարայան: Ավելի վաղ այնտեղ բնակվում էր ավելի քան 200.000 սիրիացի, իսկ այժմ այն անապատ է:
Դարայան մոտ է գտնվում Դամասկոսի հին օդանավակայանին (ներկայումս այն ծառայում է որպես կառավարական ուղղաթիռային հրապարակ) և ունի ռազմավարական կարևոր նշանակություն, որով և բացատրվում է արդեն 4 ամիս այստեղ կատաղի մարտերի ընթանալը:
Սիրիական բանակն արվարձանի մաքրումը սկսել է նախորդ տարվա դեկտեմբերի սկզբին: