Իրանը որոշել է էականորեն ուժեղացնել Ասադի զորքերին ցուցաբերվող աջակցությունը. մամուլ

Իսրայելական Cursor լրատվական գործակալության փոխանցմամբ՝ չնայած Սիրիային զենք մատակարարելու վրա ՄԱԿ-ի դրած բեռնարգելքին՝ Իրանը շարունակում է զենք մատակարարել Սիրիային: Դա իրականացվում է Իրաքի, ինչպես նաև Թուրքիայի ու Լիբանանի միջով: Իրաքի ու Թուրքիայի պաշտոնատար անձինք հերքում են այդ տեղեկությունը:

Արևմտյան դիվանագետների կարծիքով՝ իրանական իշխանությունները որոշել են էականորեն ուժեղացնել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի զորքերին ցուցաբերվող աջակցությունը, ինչն արվում է Սիրիայում իրադարձությունների ակտիվացման և կառավարական զորքերին գերազանցություն հաղորդելու նպատակով:

Դիվանագետները նաև ընդգծում են, որ սիրիական հակամարտությունը գնալով ավելի ու ավելի է սկսում ձեռք բերել միջկրոնական հակամարտության բնույթ, ընդ որում, նրանք դրա գլխավոր մեղավոր են համարում շիական «Հզբոլլահ» խմբավորմանը: Արևմուտքի կարծիքով՝ հենց «Հզբոլլահի» զինյալներն են Իրանից զենք ստանում, ապա նաև մարտնչում սիրիացի ապստամբների դեմ:

Արևմտյան դիվանագետները հայտարարել են, որ Բաշար Ասադի համար զենքի երկրորդ խոշոր մատակարարը Ռուսաստանն է, ով շարունակ Սիրիայի հարցում քննադատում է ԱՄՆ-ի, եվրոպական երկրների ու Պարսից ծոցի երկրների ղեկավարություններին:

Տեսանյութեր

Լրահոս