Բաժիններ՝

Թուրքիայում մնայուն խաղաղության հասնելու գործընթացը պետք է սկսել 3 կարևոր քայլով. Sabah

Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ՝ Մարմարա ծովի Իմրալը կղզում ցմահ ազատազրկում կրող քուրդ առաջնորդ, «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) հիմնադիր Աբդուլլահ Օջալանի երեկվա առաջին գրավոր կոչով PKK-ն ազատ արձակեց իր մոտ (Հյուսիսային Իրաք) պահվող թուրք 8 պատանդներին:

Մնայուն խաղաղության հասնելու համար առաջիկայում պետք է իրագործվի ևս երեք քայլ: Դրանցից առաջինը վերաբերում է Նովրուզից (մարտի 21) առաջ Օջալանի կողմից միակողմանի զինադադարի մասին կոչ անելուն: Դրանից հետո եթե զենքերը լռեն, ապա պետք է արագություն հավաքեն ժողովրդավարական նախաձեռնությունները:

Եվ վերջապես երրորդ քայլն այն է, որ Թուրքիայի տարածքում գործող 1300-1400 PKK-ականները պետք է մինչև ամռան վերջ լքեն այն և քաշվեն Հյուսիսային Իրաք: Պաշտոնական Անկարան պետք է օպերացիաներ չձեռնարկի քուրդ զինյալների կողմից Թուրքիայի տարածքը լքելու գործընթացի ժամանակ: Վերջնական խաղաղության հասնելուց հետո քուրդ զինյալները պետք է հրաժեշտ տան իրենց զենքերին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս