Իրանի արտգործնախարարը պաշտոնական այցով կմեկնի Թուրքիա

Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդուլլահիանը չորեքշաբթի կայցելի Թուրքիա՝ քննարկելու տարածաշրջանային հարցեր, այդ թվում՝ Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը։ Այդ մասին հաղորդագրություն է զետեղվել Թուրքիայի արտգործնախարարության սոցցանցային X հարթակում։

«Սպասվում է, որ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը իրանցի գործընկերոջ հետ կքննարկի օրակարգային տարածաշրջանային հարցեր, մասնավորապես՝ Պաղեստինի իրադարձությունները, ինչպես նաև մեր երկկողմ հարաբերությունները», – ասված է Թուրքիայի ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ։

Տեսանյութեր

Լրահոս