Բաժիններ՝

Պակիստանում միջցեղային բախումների զոհ է դարձել մոտ 50 մարդ

Պակիստանում թշնամի ցեղախմբերի միջև զինված բախումների հետևանքով վերջին վեց օրվա ընթացքում առնվազն 50 մարդ է զոհվել: Ցեղախմբերի ավագներին հաջողվել է հրադադարի հասնել։ Այս մասին հաղորդում է The Express Tribune պարբերականը։

Բախումները տեղի են ունեցել Խայբեր Փախտունխվայի նահանգի Կուրրամի շրջանում․ միմյանց թշնամի ցեղախմբերի զինյալների միջև փոխհրաձգություններ են սկսվել հողային վեճերի և կրոնական տարաձայնությունների պատճառով: Բախումները շարունակվել են մինչև հոկտեմբերի 29-ը, երբ ցեղախմբերի ավագներին հաջողվել համաձայնության գալ երկուստեք հրադադարի շուրջ։

Կուրրամի շրջանում պահպանվում է լարված իրադրությունը: Այնտեղ դադարեցվել է էլեկտրամատակարարումը, անջատվել է ինտերնետը, խափանվել է ավտոտրանսպորտի երթևեկությունը։ Բնակավայրերում պարենի, դեղորայքի և առաջին անհրաժեշտության առարկաների պակաս է զգացվում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031