ՌԴ դեսպանը կանչվել է Իսրայելի ԱԳՆ
Իսրայելի ԱԳՆ-ն կանչել է հրեական պետությունում Ռուսաստանի դեսպան Անատոլի Վիկտորովին՝ բողոքելու ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպության ներկայացուցիչների Մոսկվա կատարած այցի և ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովի հետ նրանց հանդիպման առիթով:
Vesti Israel-ի հաղորդմամբ, Վիկտորովին բացատրվել է, որ Իսրայելը լրջորեն է դիտարկում այն փաստը, որ Ռուսաստանը դեռ չի դատապարտել ՀԱՄԱՍ-ին։
Բացի այդ, ՌԴ դեսպանին մատնանշել են միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի Դաշնության պահվածքի մասին։