![](/banners/BeFunky-design.jpg)
Վերին Դվինում, ժամը 17:00-ի դրությամբ, ՏԻՄ ընտրությունների քվեարկությանը մասնակցել է ընտրողների 35,02%-ը, Արզնիում՝ 42,73%-ը
![](https://168.am/wp-content/uploads/2022/09/308308969_873524360278732_9062098772226250368_n.jpg)
Արարատի մարզի Վերին Դվին համայնքում հոկտեմբերի 29-ին անցկացվող համայնքի ղեկավարի և ավագանու անդամների ընտրություններին, ժամը 17:00-ի դրությամբ, մասնակցել է ընտրական իրավունք ունեցողների 35,02%-ը կամ 541 անձ: Վերին Դվին համայնքում ընտրական իրավունք ունեցողների թիվը 1545 է:
Կոտայքի մարզի Արզնի համայնքում համայնքի ղեկավարի մեծամասնական ընտրակարգով ընտրություններին, նույն ժամի դրությամբ, մասնակցել է ընտրական իրավունք ունեցողների 42,73%-ը կամ 911 անձ: Արզնի համայնքում ընտրական իրավունք ունեցողների թիվը 2132 է: