Բաժիններ՝

Շանթ Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր. ըմբշամարտի Մ23 ԱԱ

Ալբանիայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնությունում Հայաստանը ներկայացնող Շանթ Խաչատրյանը 72 կգ քաշային կարգում դարձել է բրոնզե մեդալակիր:

3-րդ տեղի համար պայքարում նա իր օգտին 9-0 հաշվի ժամանակ տուշեով հաղթել է Ղրղզստանի ներկայացուցիչ Ադիլխան Նուրլանբեկովին:

Շանթ Խաչատրյանը նվաճել է Հայաստանի հավաքականի առաջին մեդալը Մ23 աշխարհի առաջնությունում: Կարեն Խաչատրյանը և Հայկ Խլոյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտերում պարտվել են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս