Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն ինն ամսում աճել է 9.7 տոկոսով
Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2023 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին 9.7 տոկոսով ավելացել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ:
Այս մասին փաստում են ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները:
Արդյունաբերական արտադրանքի ծավալն այս տարվա հունվար-սեպտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 0.6 տոկոսով: Իսկ գյուղատնտեսական համախառն արտադրանքի ծավալը 9 ամսում ավելացել է 1.7 տոկոսով:
Շինարարության ծավալը 2023-ի 9 ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ ավելացել է 17 տոկոսով:
Առևտրի շրջանառությունում հունվար-սեպտեմբերին 2022-ի հունվար-սեպտեմբերի նկատմամբ ավելացումը կազմել է 23.3 տոկոս: Նույն ժամանակահատվածում մատուցված ծառայությունների ծավալն ավելացել է 13.4 տոկոսով:
2023 թվականի հունվար-սեպտեմբերին սպառողական գների ինդեքսը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 2.8 տոկոսով, իսկ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը՝ 1.3 տոկոսով: էլեկտրաէներգիայի արտադրության ծավալներում արձանագրվել է նվազում, նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ նվազումը կազմել է 2.8 տոկոս:
Արտաքին առևտրաշրջանառության ծավալն այս տարվա հունվար-սեպտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ աճել է 47.2 տոկոսով: Ընդ որում՝ նախորդ տարվա 9 ամիսների նկատմամբ արտահանումն աճել է 48.5 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 46.4 տոկոսով:
Դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ հունվար-սեպտեմբեր ամիսներին կազմել է 388.71 դրամ