Իսրայելում հայտարարել են երկրի ռազմաքաղաքական ղեկավարության լիակատար միաձայնության մասին

Իսրայելի ռազմաքաղաքական ղեկավարությունը ռազմական դրության պայմաններում աշխատում է առանց տարաձայնությունների: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակի, պաշտպանության նախարար Յոավ Գալանտի գրասենյակի և Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայության համատեղ հայտարարությունը:

«Իսրայելի վարչապետը, պաշտպանության նախարարը և պաշտպանության բանակի գլխավոր շտաբի պետը սերտորեն աշխատում են, որպեսզի Իսրայելին հասցնեն լիակատար հաղթանակի: Իսրայելի վարչապետի, պաշտպանության նախարարի և պաշտպանության բանակի գլխավոր շտաբի պետի միջև փոխադարձ վստահություն և նպատակների միասնություն է», – ասվում է հայտարարության մեջ:

Այս հայտարարությունն արվել է իսրայելական ԶԼՄ-ներում հայտնված շահարկումների ֆոնին՝ Գազայի հատվածում ռազմական գործողության անցկացման շուրջ երկրի ղեկավարության ներսում իբր առկա տարաձայնությունների թեմայով:

«Խնդրում ենք ԶԼՄ-ներին ցուցաբերել պատասխանատվություն և խուսափել կեղծ հրապարակումներից, որոնք միայն վնասում են մեր միասնականությանը և ուժին»,- նշել են վարչապետի և պաշտպանության նախարարի գրասենյակներում, ինչպես նաև բանակի մամուլի ծառայությունում:

Տեսանյութեր

Լրահոս