Բարսելոնայի նախագահին ազատազրկում է սպառնում
«Բարսելոնայի» նախագահ Սանդրո Ռոսելը կարող է հայտնվել բանտում: Folha de Sao Paulo-ի հաղորդմամբ՝ Ռոսելը մեղադրվում է 2008 թվականին տեղի ունեցած Բրազիլիայի և Պորտուգալիայի հավաքականների միջև հանդիպումն անցկացնելու անօրինական գործարքին մասնակցելու մեջ:
Պարբերականը հաղորդում է, որ Ռոսելին պատկանող «Այլանտո Մարքեթինգ» ընկերությունը կեղծ վկայական է ներկայացրել հանդիպումը հեռարձակելու իրավունքը ձեռք բերելու համար: Գործը քննող դատախազը ապացույցներ է գտել, որ Ռոսելն այդ ժամանակ տեղյակ էր խախտման մասին, իսկ ոստիկանությունը հայտնաբերել է, որ կատալոնական ակումբի սեփականատերը 400 հազար եվրո է ստացել իր անձնական հաշվին:
Եթե «Բարսելոնայի» նախագահը մեղավոր ճանաչվի, ապա նրան սպառնում է 8 տարվա ազատազրկում:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը