«Ժողովրդի հաշվին իշխանությունը զավթած, այդ ամենը ժողովրդավարություն որակող նիկոլի տարոն չախոյանի հիշողության թարմացման համար մի քանի անհերքելի փաստեր բերեմ». Հենրիխ Դանիելյան
![](https://168.am/wp-content/uploads/2023/10/Henrix-Danielyan-2.jpg)
ՀՀԿ ԵԿ նախագահ Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ժողովրդին խաբեություններով հրապարակ տարած, խաբված ժողովրդի հաշվին իշխանությունը զավթած , այդ ամենը ժողովրդավարություն որակող նիկոլի տարոն չախոյանի հիշողության թարմացման համար մի քանի անհերքելի փաստեր բերեմ.
դուք 2018 թվականին հրապարակում էիք Հայաստանի անվտանգությունը զրոյացնելու և Արցախը հանձնելու համար
դուք հրապարակում էիք ազգային հերոսներին նսեմացնելու և ադրբեջանցիների ծրագրերը իրագործելու համար
դուք հրապարակում էիք մի ողջ ազգի գենոֆոնդի լավագույն մասից ոչնչացման տանելու, մյուս կեսին հաշմանդամ դարձնելու համար
դուք հրապարակում էիք Եռաբլուրը մեծացնելու և այսօր Եռաբլուրում հանգչող տղաների ծնողներին բռնելու համար
դուք հրապարակում էիք, որ հարյուր հազարավոր մեր հայրենակիցներին բռնի տեղահանեիք և հայ գեներալներին գերի հանձնեիք թշնամուն
Սրանք ձեր իրական ժողովրդավարության մասին անվերջանալի ճշմարտություններն են, 9 -10 % քվե ստացած կապիտուլյանտներ։ Ձեր ունեցած վարկանիշով ժողովրդավարությունից խոսում են միայն անուղեղների թագավորությունում:
Հ.Գ Սերժ Սարգսյանի մարտական սխրանքների, նրա ղեկավարած երկրի ժողովրդավարության շնորհիվ է, որ առ այսօր դեռ չենք ոչնչացել որպես ազգ և պահում ենք մեր ազգային դիմագիծը։ Սերժ Սարգսյանի ստեղծած ժողովրդավարության շնորհիվ է, որ ոչ մի բանից դարձել եք պետական ծաեայողական մեքենայով տեղափոխվող վեշ-մեշոկ»: