Բաժիններ՝

Սնուփ Դոգն ամբողջ հոնորարը ստացել է, բայց պատրաստ է գալ, երգել` երբ ազատ օր ունենա․ «Հրապարակ»

«Դոպինգ սփեյս» ընկերության համահիմնադիր Մակար Պետրոսյանը հայտնել է, որ ամերիկացի ռեփեր Սնուփ Դոգը հոնորարը ստացել է ամբողջությամբ, բայց պատրաստ է գալ, երգել` երբ ազատ օրեր ունենա, տեղեկացնում է «Հրապարակը»։

«Երբ լարվածությունը Հայաստանում ու Հայաստանի շուրջ թեթևանա, ամերիկացի ռեփեր, երաժշտական պրոդյուսեր Սնուփ Դոգը կգա, հետաձգված համերգը կտա ու կգնա»,–ասել է Պետրոսյանը։

Ըստ նրա՝ աստղը կարող էր ընդհանրապես հրաժարվել ելույթից ու ասել՝ գումարը տվել եք, հետո ասել՝ մի արի, ես էլ չեմ եկել, բայց չի հրաժարվել․ պատրաստ է այստեղ երգել, միայն թե ազատ օրեր ունենա։

«Ես խնդիր չունեմ ելույթ ունենալու, հասկանում եմ՝ ինչ իրավիճակ է երկրում։ Ցավում եմ ձեզ պատուհասած դժվար իրավիճակի համար։ Շատ լավ կլիներ, որ հանգիստ լիներ, գայինք, ժողովրդի հետ ուրախանայինք, բայց եթե վիճակն այդպիսին է, ոչինչ, երբ հանդարտվի ու գտնեք, որ հարմար պահ է, հրավիրեք, ես կգամ` անվճար կերգեմ ու կգնամ»,-փոխանցել է Պետրոսյանը՝ Դոգի հետ զրույցը։

«Գումարը հետ չի վերադարձրել ու չի վերադարձնի»,- ասել է Մակար Պետրոսյանը։

Սնուփ Դոգի մասնակցությամբ համերգային շոուի համար պետությունը 6 մլն դոլար էր տրամադրել։ Գումարը, ռեփերը ստացել է՝ առանց երգելու։ Այդ օրերին լուրեր էին շրջանառվում, որ 6 միլիոնից 1․8 միլիոնը Սնուփ Դոգի հոնորարն է, ևս 250 հազար ռայդերի գումարն է` ուտելիք, հյուրանոց, մեքենաներ և այլն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս