Բաժիններ՝

«Մերձավոր Արևելքի առաջնորդները հակամարտության սրում չեն ցանկանում». Բլինքեն

Իսրայելի և մի շարք արաբական պետությունների ղեկավարները անցյալ շաբաթ այդ երկրներ այցելած ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին հավաստիացրել են, որ չեն ցանկանում, որ պաղեստինա-իսրայելական հակամարտությունն ավելի ընդլայնվի տարածաշրջանում։ Այս մասին Բլինքենը հայտնել է X սոցիալական ցանցում (նախկի Twitter)։

«Վերջին մի քանի օրն այցելել եմ Իսրայել, Հորդանան, Բահրեյն, Քաթար, ԱՄԷ, Սաուդյան Արաբիա և Եգիպտոս։ Այն, ինչ լսեցի մեր ամեն գործընկերոջից, ընդհանուր տեսլականն էր, որ անհրաժեշտ է կանխել հակամարտության հետագա տարածումը, պաշտպանել անպաշտպան մարդկանց կյանքը և օգնություն տրամադրել Գազայում գտնվողներին, որոնք դրա կարիքն ունեն», – գրել է Բլինքենը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս