Թուրքիա մեկնող ռուս զբոսաշրջիկները ձմեռային սեզոնին նախընտրում են լինել Դուբայում
Թուրքական մեդիայում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Արաբական Միացյալ Էմիրությունները (ԱՄԷ) ռուսական տուր-օպերատորների հետ պատրաստվում է իրականացնել մի ծրագիր, որով մեծ թվով ռուսներ ձմեռային սեզոնին կտեղափոխվեն ԱՄԷ, այլ ոչ թե Թուրքիա: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Մասնավորապես նշվում է, որ կա հստակ ծրագիր, ըստ որի՝ ռուսական շուրջ 20 քաղաքից զբոսաշրջիկներ պետք է մեկնեն Դուբայ, Շարժա և մայրաքաղաք Աբու-Դաբի:
Ընդգծվում է, որ զբոսաշրջիկներին գրավելու նպատակով ԱՄԷ-ն կարողացել է ձմեռային հանգստյան սեզոնի համար 2022-ի առաջարկած գնից 10% ավելի ցածր գին առաջարկել:
Թուրքական մամուլում նման տեղեկությունները որակվել են որպես «վատ լուր»:
Նշենք, որ թռիչքները հիմնականում իրականացնելու են Էմիրատներին պատկանող պետական «FlyDubai» և արաբական «Air Arabia» ավիաընկերությունները: