Բաժիններ՝

Այսօր վերսկսվել են Հալեպի օդանավակայանի համար մղվող մարտերը

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայի կառավարական զորքերը և ապստամբներն այսօր վերսկսել են Հալեպի միջազգային օդանավակայանի համար մարտերը: Այս մասին հայտնել է Լոնդոնում բազավորված Մարդու իրավունքների ազգային խորհուրդը:

Դրա հետ մեկտեղ ապստամբները նորից փորձ են ձեռնարկել գրավելու օդանավակայանից ոչ հեռու ընկած Նայրաբ և Մանախ ավիաբազաները: ՄԱԿ-ի տվյալներով՝ Սիրիայում երկու տարի ընթացող մարտերի հետևանքով զոհվել է ավելի քան 70.000 մարդ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս