Բաժիններ՝

Սյունիքի մարզում BMW–ն գլորվել է ձորը. տուժածներից 2–ն անչափահաս են

Սյունիքի մարզում BMW մակնիշի ավտոմեքենան գլորվել է ձորը, կա երեք վիրավոր։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։

«Հոկտեմբերի 13-ին` ժամը 16:26-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լծեն-Տաթև ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնություն»,–նշված է հաղորդագրության մեջ:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Սիսիան-Լծեն-Տաթև ավտոճանապարհի 29-րդ կմ-ին 31–ամյա վարորդի (Հ․ Պ․) «BMW» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 10 մ սահել ձորը:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը Հ. Պ․-ն, ուղևորներ 16–ամյա Ա․ Ա․-ն և 17–ամյա Վ․ Զ․-ն ավտոմեքենայից դուրս են բերվել տեղի ուժերով: Փրկարարները վիրավորներին պատգարակով տեղափոխել դեպի շտապօգնության ավտոմեքենան։ Տուժածները հոսպիտալացվել:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս