Վասիլիս Մարագոսը Վահե Հովհաննիսյանի հետ հանդիպմանը վերահաստատել է ԵՄ-ի հանձնառությունը՝ աջակցելու ԼՂ-ից բռնի տեղահանվածներին

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հոկտեմբերի 13-ին ընդունել է Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության նորանշանակ ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին:

Ֆինանսների նախարարությունից հայտնում են, որ ՎԱհե Հովհաննիսյանը, շնորհավորելով դեսպանին առաքելության մեկնարկի կապակցությամբ և բարձր գնահատելով ՀՀ-ԵՄ համագործակցության արդի մակարդակը, պատրաստակամություն է հայտնել մեկտեղելու ջանքերը այդ համագործակցության հետագա ամրապնդման, ընդլայնման ու արդյունավետության բարձրացման ուղղությամբ:

Հանդիպման ընթացքում Վահե Հովհաննիսյանը ներկայացրել է ՀՀ տնտեսական իրավիճակը և Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց աջակցության կարճաժամկետ ու միջնաժամկետ ծրագրերն ու անելիքները: Վասիլիս Մարագոսը վերահաստատել է Եվրոպական Միության հանձնառությունը՝ աջակցելու նշյալ ուղղությամբ ՀՀ կառավարության ծրագրերին:

Կողմերը քննարկել են նաև ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման արդյունավետության բարձրացմանը, ԵՄ բյուջետային աջակցության ծրագրերին, ԵՄ Տնտեսական և ներդրումային պլանի շրջանակներում հետագա համագործակցության ու հնարավոր նոր ուղղություններին առնչվող հարցեր:

Տեսանյութեր

Լրահոս