Իրանը «Օպերացիա «Արգո»» ֆիլմի համար դատի է տալիս Հոլիվուդին

Ռուսական Rosbalt լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի իշխանությունները դիմելու են դատարան՝ ընդդեմ Հոլիվուդի՝ «Օպերացիա «Արգո»» ֆիլմի նկարահանման համար: Թեհրանի կարծիքով, այդ ֆիլմը միտումնավոր խեղաթյուրում է Իրանի կերպարը:

Այդ նպատակով արդեն իսկ Իրան է ժամանել ֆրանսիացի փաստաբան Իզաբել Կուտան-Պեյրը, որն իրանական իշխանությունների հետ քննարկում է դատական հայցի մանրամասները: Դատական հայց ներկայացնելու որոշումը կայացվել է այն բանից հետո, ինչ երեկ երեկոյան մի խումբ իրանցի չինովնիկներ ու կինոքննադատներ Թեհրանի կինոթատրոններից մեկու դիտել են այդ ֆիլմի փակ ցուցադրությունը:

Դեռևս փետրվարին Իրանի իշխանություններն այդ ֆիլմն անվանել էին Իրանի դեմ ամերիկյան քարոզչություն: Բեն Աֆլեկի նկարահանած «Օպերացիա «Արգո»» ֆիլմը հաղթել էր «Օսկար 2012»-ի «Լավագույն ֆիլմ» անվանակարգում:

Տեսանյութեր

Լրահոս