Բաժիններ՝

Ճապոնական Սոպորոն հետ է կանչել օլիմպիական խաղերի անցկացման հայտը

Ճապոնական Սապորո քաղաքը հրաժարվել է 2030 թվականի ձմեռային օլիմպիական խաղերի անցկացման գաղափարից։ Այս մասին հայտնել է Ճապոնիայի օլիմպիական կոմիտեի նախագահ Յասուխիրո Յամասիտան։ Նրա խոսքը մեջբերում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով «Kiodo» գործակալությանը։

2022 թվականի դեկտեմբերին հայտարարվել էր, որ Սապորոյի իշխանությունները հայտը կասեցրել են քաղաքացիների մեծ մասի դիրքորոշման պատճառով։ Նրանք, հարցումների համաձայն, դեմ են օլիմպիադայի անցկացմանը։ Հանրային բացասական արձագանքը կապված էր Տոկիոյում օլիմպիական խաղերի կազմակերպման ժամանակ տեղի ունեցած կոռուպցիոն սկանդալների հետ։

«Հավանականություն կա, որ հայտի արագ առաջմղումը անբուժելի վերք կթողնի։ Ցավում եմ Սապորոյի և Հոկայդոյի բնակիչների համար», – հատուկ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Յամասիտան։

Սապորոյում ձմեռային օլիմպիական խաղեր են անցկացվել 1972 թվականին։ 2030 թվականի խաղերի անցկացման հարցում հետաքրքրված էին կանադական Վանկուվերն ու Ուիսթլերը, ինչպես նաև ամերիկյան Սոլթ Լեյք Սիթին, սակայն կանադացիներն ավելի վաղ հետ էին կանչել իրենց առաջարկը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս