Մենք արտաքին քաղաքական վեկտոր չենք փոխում. Փաշինյան
Մենք արտաքին քաղաքական վեկտոր չենք փոխում: Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտնեց Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ բարդ ժամանակաշրջան է գլոբալ աշխարհակարգի համար։
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ պրոբլեմը ՌԴ հետ մեր հարաբերությունների մեջ չէ, պրոբլեմը մեծ տերությունների հարաբերությունների մեջ է:
«ՌԴ-ի հետ մեր հարաբերությունները, ինչ-որ կա, չենք չեղարկում, մենք ոչ մի տեղից դուրս չենք եկել։ Բայց մենք երբեք չենք թաքցրել խնդիրները, որոնք կան, օրինակ՝ ՀԱՊԿ-ի հետ կապված»,- արձագանքեց նա:



