Պրոբլեմն այն է, որ մինչև այսօր Ադրբեջանի նախագահը հրապարակայնորեն չի ասել, որ ճանաչում է ՀՀ տարածքային ամբողջականությունը 29,800 քկմ-ով. Նիկոլ Փաշինյան

Ադրբեջանը բարձրացնում է 8 գյուղի հարց, մենք էլ մեր հերթին 8 գյուղի խնդիր ունենք, որովհետև Տավուշի մարզում մենք ունենք Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներ Բերքաբեր, Վազաշեն, Այգեհովիտ, Պառավաքար և այլ գյուղերում: Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասաց  Նիկոլ Փաշինյանը:

Ըստ նրա՝ Հայաստանը դեռ 2021 թվականին է լուծում առաջարկել՝ ասելով, որ պետք է հիմք ընդունել, թե որն է դելիմիտացիայի քարտեզը և այդ սահմանի գծից զորքերը հայելային հետքաշել:

«Ասում ենք՝ եկեք հասցեագրենք հարցերը, որովհետև փորձը ցույց է տալիս, որ չլուծված կամ լուծման ռելսերի վրա չդրված որևէ հարց «իքս» պահին դառնալու է ռազմական էսկալացիայի առիթ»,- նշեց Փաշինյանը։

Փաշինյանն արձանագրեց, որ 29,800 քկմ֊ի մեջ մտնում է նաև Արծվաշենը: Ըստ նրա՝ ՀՀ֊ի ոչ մի իշխանություն և ներկայացուցիչ իրավունք չունի խաչ քաշել այդ` ՀՀ ինքնիշխան տարածքի վրա։

Փաշինյանի խոսքով՝ պրոբլեմն այն է, որ մինչև այսօր Ադրբեջանի նախագահը հրապարակայնորեն չի ասել, որ ճանաչում է ՀՀ տարածքային ամբողջականությունը 29,800 քկմ-ով:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031