Եթե Գրանադայի թղթի ներքո լիներ Ադրբեջանի ստորագրությունը, կասեի, որ հավանականությունը` մինչև տարեվերջ կստորագրվեր խաղաղության պայմանագիրը 70%-ից բարձր է. Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ պատասխանեց հարցին, թե ինչ տվեց Գրանադան:

Ըստ Փաշինյանի՝ Գրանադան մեզ տվեց երկու կարևոր հայտարարություն:

«Առաջինը՝ քառակողմը, երկրորդը՝ երկկողմը։ Սրանով արձանագրում արվեց՝ ԵՄ-ում Հայաստանի հետ հարաբերությունների խորացման կոնսենսուս կա։ Երկու սյուները՝ Եվրամիության խորհուրդը և Եվրահանձնաժողովը արձանագրեցին այս փաստը»,-նշեց Փաշինյանը:

Փաշինյանի խսքով՝ Գրանադայի հանդիպման գլխավոր թերությունն այն էր, որ չկար Ադրբեջանի ստորագրությունը, հանդիպումը ոչ թե հնգակողմ էր, այլ քառակողմ:

«Եթե Գրանադայի թղթի ներքո լիներ Ադրբեջանի ստորագրությունը կասեի, որ հավանականությունը, որ մինչև տարեվերջ կստորագրվեր խաղաղության պայմանագիրը 70 տոկոսից բարձր է»,- արձանագրեց նա:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031