Էյֆելյան աշտարակի վրա կլուսավորվի Իսրայելի դրոշը

Փարիզի Էյֆելյան աշտարակը կլուսավորվի Իսրայելի դրոշի գույներով՝ ի նշան համերաշխության։ Այս մասին հայտնել է քաղաքի քաղաքապետ Անն Իդալգոն X սոցիալական ցանցում (նախկին Twitter-ում)։

«Ի հիշատակ ՀԱՄԱՍ-ի կողմից իրականացված ահաբեկչական հարձակման զոհերի, Էյֆելյան աշտարակի լուսավորությունը կանջատվի այս երեկո ժամը 23.00-ին (Երեւանի ժամանակով 01:00-ին): Ի համերաշխություն Իսրայելի ժողովրդի՝ այն վաղվանից կլուսավորվի Իսրայելի դրոշի գույներով», – ասվում է հաղորդագրության մեջ։

Տեսանյութեր

Լրահոս