Ֆուտբոլի երիտասարդական ընտրանին սկսել է նախապատրաստվել առաջիկա հանդիպումներին
Հայաստանի ֆուտբոլի Մ-21 հավաքականը հոկտեմբերի 8-ից մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկակական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում: Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: Մ-21 հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնակատար Նարեկ Ազատյանը հավաքին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին՝
Դարպասապահներ՝
Գոռ Մատինյան – ԲԿՄԱ
Սերգեյ Միքայելյան – «Փյունիկ»
Արման Հարությունյան – «Արարատ»
Պաշտպաններ՝
Էրիկ Սիմոնյան – ԲԿՄԱ
Նորայր Նիկողոսյան – ԲԿՄԱ
Արմեն Սարգսյան – ԲԿՄԱ
Սերգեյ Մուրադյան – «Նոա»
Համլետ Մնացականյան – «Շիրակ»
Յուրի Մարտիրոսյան – «Վեստ Արմենիա»
Անդրանիկ Հակոբյան – «Էլչե» (Իսպանիա)
Ավենտիս Ավենտիսյան – «Գո Ըհեդ Իգլս» (Նիդերլանդներ)
Կիսապաշտպաններ/Հարձակվողներ՝
Տիգրան Ավանեսյան – «Բալտիկա» (Ռուսաստան)
Դարոն Իսկենդերյան – «Ռեալ Մոնարքս» (ԱՄՆ)
Էդուարդ Բագրինցև – «Կրասնոդար» (Ռուսաստան)
Էդգար Փիլոյան – «Կրասնոդար» (Ռուսաստան)
Նարեկ Ալավերդյան – ԲԿՄԱ
Նարեկ Մանուկյան – ԲԿՄԱ
Համլետ Սարգսյան – ԲԿՄԱ
Սերոբ Գալստյան – «Արարատ»
Լևոն Դարբինյան – «Շիրակ»
Նարեկ Հովհաննիսյան – «Վան»
Գևորգ Տարախչյան – «Ուրարտու»
Կարեն Նալբանդյան – «Ալաշկերտ»
Լևոն Վարդանյան – «Փյունիկ»
Համլետ Մինասյան – «Արարատ»։
Հայաստանի Մ-21 հավաքականը հոկտեմբերի 11-ին կմեկնի Բուխարեստ, որտեղ ՈւԵՖԱ Եվրոպայի 2025 թվականի առաջնության որակավորման փուլի շրջանակում հոկտեմբերի 13-ին կմրցի Ռումինիայի Մ-21 ընտրանու հետ: Թիմը հոկտեմբերի 15-ի առավոտյան կժամանի Երևան: Հոկտեմբերի 17-ին Հայաստանի Մ-21 հավաքականը կհյուրընկալի Շվեյցարիայի ընտրանուն: