Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը սկսեց մարզական հավաքը
Հայաստանի ազգային հավաքականը սկսեց մարզական հավաքը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում: Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: Հավաքին արդեն միացել են հետևյալ ֆուտբոլիստները՝
Օգնյեն Չանչարևիչ – «Ալաշկերտ»
Արսեն Բեգլարյան – «Արարատ-Արմենիա»
Ստանիսլավ Բուչնև – «Փյունիկ»
Վարազդատ Հարոյան – «Աստանա» (Ղազախստան)
Կամո Հովհաննիսյան – «Աստանա» (Ղազախստան)
Տարոն Ոսկանյան – «Ալաշկերտ»
Ժիրայր Մարգարյան – «Ուրարտու»
Էրիկ Փիլոյան – «Ուրարտու»
Լուկաս Սելարայան – «Ալ-Ֆաթեհ» (Սաուդյան Արաբիա)
Արտակ Դաշյան – «Փյունիկ»
Վբեյմար Անգուլո – «Ալաշկերտ»
Հրանտ-Լեոն Ռանոս – «Բորուսիա» (Մյոնխենգլադբախ, Գերմանիա)
Նորբերտո Բալեկյան – «Բոկա Խունիորս» (Արգենտինա)
Հոկտեմբերի 8-ին թիմին կմիանա Նաիր Թիկնիզյանը, իսկ հոկտեմբերի 9-ին հավաքականի ճամբար կժամանեն Ստյոպա Մկրտչյանը, Վահան Բիչախչյանը, Ուգոչուկվու Իվուն, Էդգար Սևիկյանը, Անդրե Չալըշըրը, Տիգրան Բարսեղյանը, Էդուարդ Սպերցյանը, Գեորգի Հարությունյանը և Արթուր Սերոբյանը:
Հովհաննես Հարությունյանը «Փյունիկի» կազմում ստացած վնասվածքի պատճառով չի միանա հավաքականին:
Հոկտեմբերի 10-ին թիմը կմեկնի Ռիգա, որտեղ հոկտեմբերի 12-ին ուժերը կչափի Լատվիայի ընտրանու հետ: Հոկտեմբերի 14-ին մեր թիմը կմեկնի Հյուսիսային Մակեդոնիա: Հոկտեմբերի 17-ին մակեդոնական Ստրումիցա քաղաքի «Բլագոյ Իստատով» մարզադաշտում երկու թիմերն ընկերական հադիպում կանցկացնեն: