Չինաստանը Իսրայելին և Պաղեստինին կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը

Չինաստանը կոչ է անում պաղեստինա-իսրայելական հակամարտության կողմերին պահպանել զսպվածություն և անհապաղ դադարեցնել կրակը, հայտնել է Չինաստանի ԱԳՆ-ն։

«Չինաստանը խորը մտահոգություն է հայտնում Պաղեստինի և Իսրայելի միջև լարվածության և բռնության ներկայիս աճի կապակցությամբ և կոչ է անում համապատասխան երկրներին պահպանել սառնասրտություն և զսպվածություն, անհապաղ դադարեցնել կրակը, պաշտպանել խաղաղ բնակիչներին և կանխել իրավիճակի հետագա վատթարացումը»,- ասվում է հայտարարության մեջ։

Տեսանյութեր

Լրահոս