Ի՞նչ է հետաքրքիր իմանալ Իսրայելում պատերազմի մասին. միջազգայնագետ

Միջազգայնագետ Սերգեյ Մելքոնյանը տելեգրամյան իր ալիքում գրում է. «Ի՞նչ է հետաքրքիր իմանալ Իսրայելում պատերազմի մասին:

Կիսվեմ 5 փաստով, որոնք այս պահին հետաքրքիր է իմանալ՝

1. Սա առաջին պատերազմն է Անկախության պատերազմից հետո, որտեղ մարտեր են ընթանում անմիջապես Իսրայելի քաղաքներում և ավաններում:

2. Այսօր մենք տեսանք առաջին ոչնչացված Merkava Mk4 տանկը։

3. ՀԱՄԱՍ-ի կողմից իսրայելցի զինվորների առաջին զանգվածային գերեվարումը։

4. Իմ հիշողության մեջ ՀԱՄԱՍ-ի կողմից գերեվարված առաջին իսրայելական գեներալը (Նիմրոդ Ալոնի):

5. Պաղեստինցիները գերակշռում են տեղեկատվական դաշտում. մեծ քանակությամբ սպանված իսրայելցի զինվորների լուսանկարներն ու տեսանյութերը (ինչն, ի դեպ, լուրջ վնաս է հասցնում Իսրայելի պաշտպանության բանակի իմիջին)»։

Տեսանյութեր

Լրահոս