Բաժիններ՝

Գազ չի լինելու

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ նոր բաժանորդի գազասպառման համակարգը գործող ցանցին ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 9-ին ժամը 08:00-ից մինչև ժամը 19:00-ն, կդադարեցվի Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի, Ույծ, Բռնակոթ, Շաքի, Իշխանասար բնակավայրերի գազասպառողների գազամատակարարումը:

Նոր բաժանորդի գազասպառման համակարգը գործող ցանցին ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 10-ին ժամը 11:00-ից մինչև ժամը 15:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Չկալով, Դեբեդ բնակավայրերի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը:

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները:

Գազամատակարարման պլանային և վթարային դադարեցումների մասին տեղեկատվություն ստանալու համար բաժանորդագրվեք «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Telegram-ի ալիքին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս