Բաժիններ՝

Թուրքիան Ռուսաստանին և Ուկրաինային հաշտեցնելու նոր նախաձեռնությամբ հանդես կգա

Ermenihaber. Ամերիկյան «Bloomberg» լրատվական գործակալության համաձայն՝ Թուրքիան ռուս-ուկրաինական հակամարտությանը վերջ տալու համար նոր նախաձեռնությամբ է հանդես գալու: Մասնավորապես նշվում է, որ Անկարան այդ նպատակով հոկտեմբերի վերջին ծրագրում է միջազգային մեծ գագաթնաժողով հրավիրել՝ «խաղաղության բանաձևը» քննարկելու համար: Գործակալությունը, հղում անելով իր աղբյուրներին, տեղեկացնում է նաև, որ ժողովը կազմակերպվելու է տարբեր երկրների ղեկավարների ազգային անվտանգության խորհրդականների՝ այդ թվում նաև ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի խոսնակ Ջեյք Սալիվանի մասնակցությամբ: Բացի այդ հիշատակում կա այն մասին, որ Թուրքիան Ուկրաինային հրավիրելու է մասնակցելու ժողովին, ինչպես նաև փորձելու է դրանում ներգրավել Հնդկաստանին և Լատինամերիկյան երկրներին, Իսկ ժողովում տարակարծություններից խուսափելու համար չի հրավիրելու Ռուսաստանին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս