ՍԴ-ի նիստը կշարունակվի մարտի 12-ին
Քիչ առաջ Սահմանադրական դատարանն ավարտեց դատաքննության այսօրվա նիստը, որում վիճարկվում էր ՀՀ նախագահի թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանի և Անդրիաս Ղուկասյանի կողմից ՀՀ նախագահի փետրվարի 18-ի ընտրությունների արդյունքները և դրանց հիման վրա ՀՀ նախագահ ընտրվելու մասին ԿԸՀ-ի որոշումը: Գործի դատաքննությունը կշարունակվի վաղը՝ ժամը 10:00-ին: Ինչպես նշեց ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը, մինչ այդ դիմողներից Ա.Ղուկասյանը կներկայացնի այն նյութերի ամբողջական փաթեթը, որոնց վրա բացատրություններ տալիս հղումներ է կատարելու: Հիշյալ նյութերը կտրամադրվեն դատավարության կողմերին՝ մինչև վաղը շարունակվելիք ՍԴ-ի նիստը դրանց ծանոթանալու համար:
Փաստինֆո