«Մենք դեմ ենք միջազգային սահմանների և աշխարհաքաղաքական փոփոխությանը». Իրանի ԱԳՆ խոսնակ

Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին անդրադառնալով «Զանգեզուրի միջանցքի» շուրջ Էրդողանի հայտարարությանը, ասել է. «Մենք կողմ ենք տարածաշրջանի բոլոր երկրների շահերն ապահովող հաղորդակցական ուղիների զարգացմանը: Բայց միաժամանակ ընդգծում ենք, որ դեմ ենք միջազգային սահմանների և աշխարհաքաղաքական փոփոխությանը: Այս առնչությամբ մեր դիրքորոշումը հստակ հայտնել ենք: Վստահ ենք՝ այս խնդիրը պետք է երկխոսությամբ կարգավորվի»:

Հայաստանի ԱԽ քարտուղարի Իրան այցի կապակցությամբ էլ Քանանին նշել է, որ քննարկվել են Կովկասում վերջին զարգացումները:

«Քննարկվել է նաև տարածաշրջանում ռազմական տեղաշարժերի հարցը: Իրանը Կովկասի զարգացումների շուրջ իր դիրքորոշումն է ներկայացրել, ընդգծել տարածաշրջանում և հատկապես Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության,կայունության, կայուն անվտանգության հաստատման համար տարածաշրջանային և հարևանների հնարավորությունների օգտագործման հնարավորությունը»,- ասել է խոսնակը:

Տեսանյութեր

Լրահոս