ԼՂ–ից տեղահանվածներն անվճար կարող են երթևեկել Հարավկովկասյան երկաթուղու գնացքներով

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց համար տեղական հաղորդակցության էլեկտրական գնացքներով անվճար երթևեկելու իրավունք է ընձեռում։ Տեղեկությունը հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։

Հնարավորությունն ընձեռվում է հոկտեմբերի 1-ից` ամենօրյա ռեժիմով։ ԼՂ–ից բռնի տեղահանված և Հայաստան տեղափոխված քաղաքացիները կարող են երթևեկել հետևյալ ուղղություններով.

Երևան-Գյումրի-Երևան՝ թիվ 684/687 էլեկտրագնացք
Երևան-Գյումրի-Երևան՝ թիվ 686/685 էլեկտրագնացք
Գյումրի-Երևան-Գյումրի՝ թիվ 681/682 էլեկտրագնացք
Արաքս-Երևան-Արաքս՝ թիվ 7010/7011 էլեկտրագնացք
Երասխ-Երևան-Երասխ՝ թիվ 6512/6517 էլեկտրագնացք

Ընկերությունը նշում է, որ էլեկտրագնացքով երթևեկելու համար անհրաժեշտ է գնացքի վերահսկիչին ներկայացնել անձնագիրը:

Տեսանյութեր

Լրահոս