Թուրքիայում նվազագույն աշխատավարձը շուրջ 2000 լիրայով պակաս է սովի շեմից

Թուրքիայի արհմիությունների համադաշնության կողմից հրապարակված հաշվարկային տվյալների համաձայն՝ (TÜRK-İŞ) Թուրքայում սովի շեմը բարձրացել է՝ հասնելով 13․334 լիրայի, իսկ աղքատության շեմը՝ 43․433-ի։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Համադաշնությունը հաշվել է նաև Թուրքիայում միայնակ ապրող և աշխատող մարդու կեցության համար անհրաժեշտ ամսական գումարը։ Այն կազմել է 17․336 լիրա։

Այս ֆոնին հատկանշական է այն, որ ըստ «TÜRK-İŞ»-ի՝ 2023-ի նվազագույն աշխատավարձը կազմում է 11․402 լիրա, ինչը շուրջ 2․000-ով պակաս է Թուրքիայում հաշվարկված սովի շեմից։

Նշենք, որ Թուրքիայում 4 անձից բաղկացած ընտանիքի առողջական կարիքները հոգալու համար և ըստ հարկի ու անհրաժեշտության, ընտանիքի կերակրման համար նախատեսված ծախսերի չափը համարվում է սովի շեմ։

Իսկ աղքատության շեմ համարվում է այն անմբողջական ծախսերի չափը, որն իր մեջ ներառում է մեկ ընտանիքին անհրաժեշտ կացարանի, ժամանցի, ջեռուցման, տրանսպորտի և կրթության վճարները։

Տեսանյութեր

Լրահոս