Բաժիններ՝

Թուրքիան տուրիզմի ոլորտից ստացված եկամուտներով 7-րդն է աշխարհում

ՄԱԿ համաշխարհային զբոսաշրջային կազմակերպությունը (UNWTO) զեկույց է հրապարակել, որտեղ ամբողջացվել է բոլոր երկրների ընդհանուր և մեկ շնչի հաշվով տուրիզմից ստացվող եկամուտների տվյալները։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ըստ այդմ՝ Թուրքիան զբոսաշրջիկների քանակով աշխարհում 4-րդն է, իսկ ընդհանուր տուրիզմի ոլորտից ստացված եկամուտներով 7-րդը։

Աշխարհում մեկ շնչի հաշվով տուրիզմի ոլորտից ստացված եկամուտը 2023-ին կազմել է 820 դոլար, ինչը 2022-ի համեմատ ավելացել է 150 դոլարով։

Նշենք, որ 2022-ի տվյալների համաձայն՝ ամբողջ աշխարհում զբոսաշրջիկների թիվը կազմել է 969 միլիոն, ոլորտից ստացված ընդհանուր եկամուտը 1 տրիլիոն 73 միլիարդ դոլար, իսկ աշխարհում 1 շնչի հաշվով ստացված եկամուտը՝ 1106 դոլար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս