Վրաստանում կրկին երկրաշարժ է գրանցվել
                                    Նոր երկրաշարժ է տեղի ունեցել Վրաստանում՝ Ադրբեջանի և Ռուսաստանի սահմանի մոտ։ Այս մասին հայտնում է Sputnik Գրուզիան։
3,0 մագնիտուդ ցնցումներ են գրանցվել Լագոդեխի քաղաքի մոտ՝ Թբիլիսիից 150 կիլոմետր հյուսիսարևելք։
Երկրաշարժի օջախը գտնվել է 18 կմ խորության վրա։
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    